ՀԱՕԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի և Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ այսօր շրջել է Դավթաշենի ՀԱՕԿ-ի գրասենյակում՝ «Օլիմպավանում»:
«Առաջին լրատվական»-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի հետ զրուցել ներքաղաքական թեմաներով:
Անդրադառնալով կառավարության մեկ տարվա գործունեությանը և դրա վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կոշտ քննադատությանը, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Այսօր մարզական օր է, եկել եմ բացմանը, հետո կգամ՝ ինչ հարցեր կան, կպատասխանեմ: Իմ կարծիքը ես սեպտեմբերի 11-ին հայտնել եմ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝տեսանյութում: