Լուրեր
Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հնի» ապօրինությունները. բետոնապատ «շաուրմայանոց»՝ կանաչ տարածքի հաշվին

Ինչպես արդեն անդրադարձել էինք, Վանաձորի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են, տեղերում կառուցվում են շաուրմայանոցներ:

Այդ սիզամարգերի վրա արդեն ավելացել են մի քանի տաղավարներ: Տարածքի բնակիչների ահազանգից հետո որոշ ժամանակով դադարեցվել էր շինարարությունը:

«Առաջին լրատվական» ահազանգած բնակիչներից մեկը պատմեց, որ առավոտյան բնակիչներն անակնկալի են եկել. «Գիշերը, երբ բոլորը քնած են եղել, բերել աբալովկա են կապել, բետոն լցրել»:

Մեր տեղեկություններով՝ շաուրմայանոցը պատկանում է ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանին:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը օրերս հայտարարել էր, որ իրենք որևէ մեկին թույլտվություն չեն տվել: Հողհատկացում կատարվել է նախկին քաղաքապետի՝ Սամվել Դարբինյանի օրոք. «Եթե մարդը էդ հողի նկատմամբ ունի իրավունքներ՝ մենք չենք կարող մերժել՝ շինարարության թույլտվությունը տալիս ենք, բայց հողի հատկացում մենք չենք տվել»,- նշել էր քաղաքապետը:

Փաստորեն Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հին էջի» ապօրինությունները:

Ի դեպ՝ Վանաձորի Մյասնիկյան փողոցի վրա արդեն գործում է մեկ այլ շաուրմայանոց և քաղաքաշինության նորմերին չհամապատասխանող շենքին կից խանութը պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Արթուր Օհանյանին:

  • Դիտումներ՝ *