Լոնդոնյան մետրոյի Tower Hill կայարանում հեռախոսի մարտկոցի բռնկման հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել, որոնք նրա կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ Այս մասին հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչը։
Նշվում է, որ բռնկումը տեղի է ունեցել բջջայինի մարտկոցի գերտաքացման հետևանքով։ Դրան հաջորդել է կայարանի կարճաժամկետ տարհանումը։
Այլ տուժածների մասին չի հաղորդվում։