2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նախապատրաստական փուլում ամբաստանյալն ու նրա պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի շարք միջնորդություններ են ներկայացրել:
«Մեծաքանակ վկաներ, մեծաքանակ տուժողներ, բայց նրանք որևէ առնչություն չունեն մեղադրանքի հետ, ինձ մեղսագրվող արարքի հետ: Հենց նույն Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել, որ նրան հնարավոր լիներ իբր վնասվածք հասցնել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: