Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Օպերային աշխարհի իշխող թագուհի. Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

Երևանյան Հեռանկարներ փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ  ամերիկացի, մեր մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո ՝ Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա  Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի 85 ամյակը:

Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ:

Երևանյան Հեռանկարներ փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար,կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան:

Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ և նմանը չունեցող բեմական կեցվածքով։

Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, նա ցնցող ելույթներով հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին և Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2013թ-ին Ռենե Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին և հանդես եկել Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության 20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաև դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպեր գավաթի»  ընթացքում։

2013թ.-ին նախագահ Օբաման պարգևատրել է նրան Ամերիկայի անհատ արվեստագետներին տրվող ամենաբարձր պատվո մրցանակով՝ Արվեստների ազգային մեդալով։

Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն և օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի, այլ նաև Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի և Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային և ռադիո հեռարձակումներ:

Ռենե Ֆլեմինգը հանդես է եկել 2017թ.-ի Վիեննայի Շյոնբրոն պալատի բակում Ամառային գիշերվա ամենամյա համերգին Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ համատեղ:

2011թ.-ի նրա համրգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում:

14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչև ռոք, ջազային կատարումներ: 2010թ.-ին Դեկա և Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սև հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք և փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաև Սթիվեն Սթիլբերգի  «Տինտինի Արկածները» ֆիլմում: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` Դրմվորկս անիմեյշտի «Երազների պահապանները» ֆիլմի համար, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաև 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի»  մրցնակակիր Գվիլեմո Տորոյի հռչակավոր «Ջրի ձևը» ֆիլմում:

Ռենեի «Ներքին ձայնը» գիրքը հրատարակվել է «Վիքինգ Փենգուին»-ի կողմից 2004 թ.-ին, իսկ այժմ գիրքը 16-րդ անգամ տպագրության փուլում է: Որպես հեղինակի կարիերիայի և ստեղծագործական ընթացքի մանրամասն նկարագիր, գիրքը տպագրվել է նաև Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում և Ռուսաստանում: Չինարեն տարբերակը ներկայումս պատրաստման փուլում է:

Այս տարի, Ռենե Ֆլեմինգի «Սիգնեյչըրս» ալբոմը Միացյալ նահագնգների կոնգրեսի կողմից ընտրվել է ազգային ձայնագրությունների ֆոնդի համար որպես  «Ամերիկայի պահպանության արժանի ունկնդրելի ժառանգության գանձ»:

Ռենե Ֆլեմինգի արտիստականությունը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բազմաթիվ հայտնի նկարիչների համար, որոնցից Չաք Քլոուզի և Ռոբերտ Վիսլոնի նկարած երգչուհու դիմանկարները 2007.-ին ընդգրկվել էին Մետրոպոլիտան օպերային թատրոնի դրամահավաքի աճուրդում, իսկ 2016թ.-ին` Աննե Լեյբովիցի հեղինակած Ռենեյի դիմանկարը ընգրկվել է Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի մշտական հավաքածույի մեջ:

Լինելով պրն. Բլաքվելի լավագույն հագնվածների ցանկում, տիկին Ֆլեմինգի համերգային զգհեստները լեգենդար դիզայներներից են. Ջոն Գալիանո` Դիորի համար, Ջանֆրանկո Ֆերրեն, ինչպես նաև Կարլ Լագերֆելդը` Շանելի համար, Վիվիեն Վեստվուդը, Ռիմ Աքրան, Քրիստիան Լակրուան, Օսկար դե լա Ռենտան, Անգել Սանչեսը: 2014թ.-ին Սթիմսոնիանը ավելացրել է Վերա Վանգի կարած Ֆլեմինգի զգեստը, որով նա կատարում էր Ամերիկայի հիմնը «Սուպեր գավաթի «ժամանակ` Ամերիկայի պատմության թանգարանի մշտական ցուցանմշուների շարքին:

2008թ.-ին թողարկվել է «Լա Վոչե Ռենե Ֆլեմինգ» օծանելիքը, որի վաճառքը սատարում է Մետրոպոլիտան օպերային թատրոնին: Նյու Յորքի  «Դանիել» հեղինակավոր ռեստորանում մատուցվում է La Diva Renée քաղցրավենիքը` ի պատիվ սիրված երգչուհու: «Բոհեմ» ընկերությունը ստեղծել է Renée Fleming Iris հախճապակյա ծախկեզարդ գլուխգործոցը, որպեսզի այն արտահայտի այն նրբագեղությունը և գեղեցկությունը, որ Ռենե Ֆլեմինգը բերեց համաշխարհային օպերային բեմ:

Նրա մրցանակների շարքին են պատկանում Ֆուլբրայթի ցկյանս ձեռքբերումների մեդալը, Գերմանիայի Հանրապետությանը մատուցած ծառայություններ պատվո խաչը, Շվեդիայի Փոլար Մյուզիք մրցանակը, Ֆրանսիայի Chevalier de la Légion d’Honneur պատվո շքանանը, ինչպես նաև պատվո դոկտորի կոչումը` Հարվարդի, Փենսիլվանիայի, Դյուքի, Քարնեգի Մելոն համալսարանների, Իսթման և Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում