Իրանական միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալը կդառնա բոլորի համար գլխացավանք։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
«Եթե ամերիկացիներին ինչ-որ բան դուր չի գալիս այդ համաձայնագրում, դա դրանից հրաժարվելու պատճառ չէ։ Եթե ԱՄՆ-ը գնա այդ ուղիով, մենք բոլորս շատ գլխացավեր կունենանք»,-ասել է դիվանագետը։
Ուլյանովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի խախտել Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը և չի պատրաստվում դուրս գալ դրանից։
«Զրույցը (ԱՄՆ-ի հետ) դեռևս չի ստացվում։ Ռուսաստանը պայմանագիրը չի խախտել և չի պատրաստվում դրանից դուրս գալ»,-ընդգծել է նա։