Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է կիրառել ճնշման տնտեսական և ռազմական ձևեր՝ ի պատասխան Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նա նշել է, որ հնարավոր է Քրդստանի տարածքում ինչպես օդային, այնպես էլ ցամաքային գործողություն։
Էրդողանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը «խելքի կգա»։
«Մինչ վերջին պահը մենք սպասում էինք, որ Բարզանին նման սխալ թույլ չի տա՝ գործարկելով հանրաքվեն։ Ինչպես երևում է՝ մենք սխալվել ենք»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հանրաքվեի անցկացումն անվանել է «դավաճանություն»։