«Շիրակի համալսարանը հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձ վճարող բուհն է և անվարան գնում է բարեփոխումների»,- լրագրողների հետ զրույցում նշեց պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրենք աշխատում են շատ թափանցիկ:
Անդրադառնալով վարձավճարների խնդրին՝ ռեկտորը հայտարարեց. «Առայժմ ոչ մի որոշում հրապարակված չէ զեղչերի վերաբերյալ: Խոսակցությունները կամ ապատեղեկատվության, կամ ոչ ճիշտ մեկնաբանության արդյունք են: Ասեմ նաև, որ զեղչային հանձնաժողովում ներառված են նաև ուսանողներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: