Պահը իրոք հասունացել էր, երբ ռեկտորը որոշեց մեր ամբիոնի դասաբաշխումները չստորագրել, քանի որ իր նախընտրած դասախոսի ժամերը բավարար չափով տրված չէին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրակի պետական համալսարանի դասախոս,պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:
Վերջինս հավատացած է, որ նախագահն ու վարչապետը ուշադրություն կդարձնեն խնդրին, համալսարանում ստուգումներ կսկսվեն և ռեկտոր Մինասյանը պատասխանատվության կենթարկվի իր հանցավոր արարքի համար: