Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Քուրդիստանի լույսն ու ստվերը Հայաստանի համար

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն հասկանալի պատճառով բավականին լայն արձագանք է գտել նաև Հայաստանում: Այստեղ թերևս դժվար չէ կռահել պատճառը: Միևնույն ժամանակ անկախության այս հանրաքվեն Արցախյան խնդրի համատեքստում նախադեպային դիտարկելու տարածված մղումը որոշակիորեն անիրատեսական է՝ հաշվի առնելով այդպիսի այլ նախադեպերի առկայությունը, օրինակ՝ Կոսովոն:

Ընդհանրապես մենք պետք է թերևս դադարենք, այսինքն՝ վաղուց դադարեինք Արցախի համար նախադեպեր փնտրել, Արցախն ինքը պետք է փնտրվող նախադեպ դառնա այլ սուբյեկտների համար: Սակայն դա իհարկե չի նշանակում, որ քրդական հանրաքվեն մեզ համար դադարում է լինել հետաքրքրական: Այստեղ թերևս Հայաստանի համար դիտարկման է արժանի այլ ասպեկտ:

Մասնավորապես, խոսքը քրդական գործոնի միջազգային սուբյեկտության աճի միտումն է, որը ներկայումս Հայաստանի համար խնդիր չէ, ու Երևանը նույնիսկ լավ քաղաքական և տնտեսական հարաբերություն ունի Իրաքյան Քուրդիստանի հետ: Սակայն այստեղ հարկ է հիշել, որ քրդական բազմամիլիոն գործոն կա Թուրքիայում ու այն էլ՝ Հայաստանին սահմանակից: Եվ այստեղ արդեն իրավիճակը ամենևին միարժեք ու պարզ չէ, թե քրդական գործոնի միջազգայնացումը այդ սահմանին հասնելու դեպքում որքանով են Հայաստանի համար ավելանում հնարավորությունները և որքանով` մարտահրավերները:

Ահա այս տեսանկյունից Հայաստանին հարկ է նայել շատ ավելի առաջ, քան լոկ Արցախյան խնդիրը, որովհետև այստեղ առաջանում են հարցեր, թե ինչպիսի հարաբերակցության մեջ են գործընթացի հանդեպ լինելու և Թուրքիան, և Իրանը, և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը:

Հայաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ եվրասիական բլոկներում գտնվելու կամ շարունակել մնալու դեպքում մեծանում է հավանականությունը, որ հայերն ու քրդերը կհայտնվեն տարբեր ճամբարներում: Որովհետև քրդական գործոնը եթե ընդլայնվի դեպի Թուրքիա և Կովկաս, ապա դա միայն Արևմուտքի ռազմավարական աջակցության շրջանակներում: Թեև իհարկե չի բացառվում, որ այդ առաջխաղացումը տեղի ունենա Կովկասում եվրասիական գործոնի նահանջին զուգահեռ, և այդ դեպքում քրդերը կարող են դառնալ Կովկասի նոր ստատուս քվոյի ամրապնդման հարցում Հայաստանի դաշնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում