«Կալաշնիկով» կոնցեռնը ծրագրում է մոտ ժամանակներս ցուցադրել թռչող մեքենայի գործնական կիրառություն։ Այս մասին հայտնում է կոնցեռնի մամլո ծառայությունը։
«Կալաշնիկովը» ներկայացրել է ուղևորատար կոպտերի կոնցեպտ, որը հիշեցնում է թռչող ավտոմեքենա։ Ելնելով սարքի արտաքին տեսքից կարելի է ենթադրել, որ նրա հիմնական նշանակությունը մարդկանց տեղափոխումն է։
«Այժմ այն փորձարկում է անցնում։ Շուտով մենք կցուցադրենք այդ սարքի գործնական կիրառությունը»,-ասել է կոնցեռնի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Սոֆիա Իվանովան։
Կոնստրուկցիան նախատեսված է մեկ անձի համար։