Հյուսիային Կորեայի հետախուզությունը կոտրել է Հարավային Կորեայում զենք արտադրողներից մեկի սերվերները և գողացել սուզանավերից բալիստիկ հրթիռների արձակման տեխնոլոգիաները։
Ինչպես հայտնում է «Կյոնխյան սինմուն» թերթը, գողացվել են այսպես կոչված սառը մեկնարկի տեխնոլոգիաները, երբ հրթիռն արձակվում է սուզանավի արձակման կայանքից սեղմված օդի կամ գազի ճնշման ներքո։
Բացի այդ, կասկածներ կան, որ Հյուսիսային Կորեայի հետախուզության ձեռքում կարող էին հայտնվել ծանր սուզանավի գծագրեր, որը Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը մտադիր են ստանալ 2020 թվականին։