Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Մխիթարյանը սատկացնելու է ԲԿՄԱ-ի թափթփուկներին». Մոսկվան սպասում է հայ ֆուտբոլիստին

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում А խմբի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը Մոսկվայում կհանդիպի ԲԿՄԱ-ին: Առաջին տուրում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության էր հասել շվեյցարական«Բազելինի» նկատմամբ, իսկ մոսկովյան ակումբը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային»:

Առաջին մրցավեճում «Յունայթեդը» խաղալով 4-3-2-1 մարտավարությամբ՝ դինամիկ խաղ ցուցադրեց: Արդեն առաջին կեսում վնասվածքի պատճառով դաշտից հեռացավ անգլիական թիմի կենտրոնական կիսապաշտպան Պոգբան, որից հետո ենթահարձակվողի դիրքում խաղացող Հենրիխ Մխիթարյանը սկսեց ավելի ազատ գործել՝ իր վրա վերցնելով խաղը: Ու թեև վերոնշյալ խաղային դասավորությունը սովորաբար հաջողություն է բերում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին, բրիտանացի վերլուծաբանների զգալի մասը վստահ է, որ Մոուրինյոն վաղը կպայքարի 4-3-3 խաղային սխեմայով: Դա նշանակում է, որ առաջիկա խաղում Մոուրինյոն չի պատրաստվում գործել 2-րդ համարով՝ հույսը դնելով մրցակցի սխալների վրա:

Մեկնարկային հաղթանակից հետո Մոուրինյոն դժգոհել էր իր ֆուտբոլիստներից՝ նշելով, որ իր խաղացողները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել մրցակցի հանդեպ, ինչն անընդունելի է: Ոմանք այն կարծիքին են, որ այս անգամ ևս «Յունայթեդը» կթերագնահատի մրցակցին, և դաշտի տերերը կօգտվեն դրանից և գոնե մեկ միավոր կվաստակեն:

«Սա Չեմպիոնների լիգայի սկիզբն է: Պետք է լուրջ վերաբերվել գործին: «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պես թիմերի համար Չեմպիոնների լիգան կսկսվի միայն փետրվարին: Այս թիմերը խմբային փուլում միայն նախավարժանք են կատարում: Երբ փետրվարին Պրեմիեր լիգայում սկսվեն ամանորյա խենթությունները, այդ ակումբները թարմ կլինեն և պատրաստ պայքարի: Հիմա մեզ համար առաջնային խնդիրն է նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երբ անենք դա, կարող ենք վայելել լավագույն ակումբների դեմ խաղալու հնարավորությունը»,- ասել է Մոուրինյոն:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ կազմով խաղը կսկսի «Յունայթեդը» ԲԿՄԱ-ի դեմ խաղում: Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանության ձախ եզրում կգործի Մատեո Դարմիանը, իսկ աջից՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանություն կենտրոնում էլ կխաղան Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Կիսապաշտպանությունում կլինեն Նեմանյա Մատիչը, Մարուան Ֆելաինին և Անդեր Էրերան: Մասնավորապես, Մատիչը կխաղա հենակետայինի դիրքում, Էրերան՝ կենտրոնում, իսկ Ֆելաինին՝ մի փոքր առաջ քաշված: Հարձակման գծում հանդես կգան Մարկուս Ռեշֆորդը, Ռոմելու Լուկական և Հենրիխ Մխիթարյանը: Բնականաբար կենտրոնում կլինի Լուկական, ով արդյունավետ խաղ է ցուցադրում ընթացիկ մրցաշրջանում: Մխիթարյանն ամենայն հավանականությամբ հանդես կգա աջից, իսկ Ռեշֆորդը՝ ձախից: Չի բացառվում նաև, որ հանդիպման ընթացքում «Յունայթեդի» մարտավարությունը փոփոխության ենթարկվի, և կենտրոնն ուժեղացնելու նպատակով Մխիթարյանը տեղափոխվի ենթահարձակվողի դիրք:

Ինչևէ, Մոսկվայում «Մանչեսթերի» հետ հանդիպումն իրական բում է առաջացրել: Նշենք, որ այսօր Մոսկվայի «Սպարտակը» մրցելու է անգլիական մեկ այլ հայտնի թիմի՝ «Լիվերպուլի» հետ: «Սպարտակի» երկրպագուները, ովքեր տանել չեն կարող ԲԿՄԱ-ին, սոցիալական կայքերում և ֆորումներում քաջալերում են «Մանչեսթեր Յունայթեդին»՝ վերջինիս կոչ անելով ճզմել «բանակայիններին»:

«Կարմիր սատանաները պետք է դաստիարակեն ԲԿՄԱ-ին: Հենրիխը ուղղակի սատկացնելու է ԲԿՄԱ-ի թափթփուկներին: «Յունայթեդը» հաղթելու է 4:0 հաշվով, իսկ մենք պատվով դուրս կգանք «Լիվերպուլի» հետ մրցավեճում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սպարտակի» երկրպագուներից Վիտալի Կիտովը, ով հայտնի է Կիտ մականունով:

Մխիթարյանին մեծ անհամբերությամբ են սպասում նաև ռուսաստանաբնակ հայերը, ովքեր տարբեր քաղաքներից ժամանել են Մոսկվա մեր հավաքականի ավագի խաղը դիտելու: Վաղը Մխիթարյանին աջակցելու է նաև հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը: Սեպտեմբերի 23-ին Երևանից մոտ 100 երկրպագուներ ավտոբուսով մեկնել են Ռուսաստանի մայրաքաղաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում