Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել: Ծնողներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոց մտնում են վախով: Նրանց պահանջը այն է, որ դպրոցը վերանորոգեն:
«Մեր պահանջներն են՝ դպրոցի հիմնանորոգում, տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը»:
Դասադուլի մասնակիցները նշում են, որ խախտվել է երեխաների կրթություն ստանալու իրավունքը: