Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում անժամկետ դասադուլ է սկսվել:
Դպրոցի ծնողներից մեկի՝ Կարինե Վարդանյանի խոսքով՝ այլևս անհնար է այդ դպրոց երեխա ուղարկել, որովհետև զուրկ են տարրական պայմաններից:
«Պահանջում ենք դպրոցի հիմնանորոգում և գոնե տարրական դպրոցի երեխաների տեղափոխություն ավագ դպրոցի դատարկ մասնաշենքերից մեկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ թեև ԿԳ նախարարությունը խոստացել էր արձագանքել խնդրին, բայց այդպես էլ ոչինչ չարեց:
Նրա խոսքով՝ ծնողների համբերության բաժակն արդեն լցվել է. «Ինչքա՞ն կարելի է: Դասադուլը լինելու է այնքան ժամանակ՝ մինչև հարցը լուծվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: