Իրաքում մահապատժի են ենթարկվել ահաբեկչության մեջ մեղադրվող 42 անձիք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Արդարադատության նախարարությանը։ Մահապատժին ներկա են գտնվել դատապարտյալների հարազատները։
Գերատեսչությունում նշել են, որ մահապատիժը կատարվել է Էն-Նասիրիա քաղաքի բանտում։ Դատապարտվածները մեղադրվել են իրաքցի զինծառայողների սպանության և ահաբեկչությունների կազմակերպման մեջ։ Մահապատժի ենթարկված բոլոր անձիք եղել են սուննի մուսուլմաններ։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած զանգվածային մահապատիժը։
«Մահապատիժը հանդիսանում է անդառնալի և դատապատելի պատիժ, որը չպետք է կիրառվի ոչ մի դեպքում»,-ասվում է կազմակերպության զեկույցում։