Wednesday, 24 04 2024
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին

130-ամյա «մահացածը» որոշել է «ջահելանալ»

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը իր ծննդյան 130-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացրել է կուսակցության 21-րդ համագումարը: Համագումարը տևել է երեք օր՝ սեպտեմբերի 22-24-ը, այն ընթացել է փակ, առանց հյուրերի ու մամուլի ներկայության:

Մեզ համար, ովքեր սովոր են, որ նույնիսկ կառավարող ՀՀԿ-ի համագումարն է բաց ու ուղիղ հեռարձակմամբ, նման փակ համագումարները տարօրինակ են: Մենք նույնիսկ հակված ենք մտածելու, որ փակ համագումարը հակաժողովրդավարական դրսևորում է: Բայց Հայաստանում անցկացվող կուսակցական համագումարները իրականում բեմականացված ներկայացումներ են՝ նախապես գրված սցենարով ու հայտնի վերջաբանով: Հնչակյանների մոտ ամեն ինչ ավելի անկեղծ է եղել, և արդյունքներն էլ բավականին անսպասելի են եղել:

Ժամանակին հայտնել էինք, որ կուսակցության ներսում պայքար է ընթանում փոխատենապետ Սեդրակ Աճեմյանի և լիբանանյան թևի միջև՝ հանձինս Եղիկ Ջերեջյանի և Սեպուհ Գալփակյանի: Նրանցից յուրաքանչյուրն ուզում էր ինքը տիրանալ կուսակցությանը, կենտրոնական վարչությունում ունենալ սեփական մեծամասնություն, բայց այս երեքից և ոչ մեկը չի ընտրվել կուսակցության բարձրագույն մարմնի՝ վարչության անդամ: Վարչության 11-հոգանոց կազմում 8-ը նոր մարդիկ են, ովքեր նախկինում չեն եղել վարչության անդամներ: Իսկ ատենապետ է ընտրվել Համբիկ Սարաֆյանը: Սակայն սա միայն տեխնիկական, զուտ կազմակերպչական մասն է: Կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցի ղեկավար Վազգեն Կասեմջյանը մեզ  հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը նաև գաղափարախոսական և ծրագրային վերափոխումների է գնացել՝ ընդունելով նոր ծրագիր: Ամենակարևորը կուսակցությունը երիտասարդանում է, ինչն առաջընթացի ամենակարևոր ցուցանիշն է: Ներկայացնում ենք մեր զրույցի մի քանի հետաքրքիր հատվածներ:

Թուրքիան կնվաճենք ոչ թե դրսից, այլ ներսից

Մեր ծրագրում ի սկզբանե եղել է Արևմտյան Հայաստանի ազատագրումը: 1920թ. հետո մենք մեր առջև խնդիր էինք դրել վերանվաճել մեր կորցրած հայրենիքը, և ենթադրվում էր, որ դա պետք է անենք մեր տարածքները ազատագրելու միջոցով՝ Թուրքիայի վրա միայնակ կամ մեր դաշնակիցների հետ հարձակման ձևով: Բայց հիմա մենք այդ հարցին ավելի պրագմատիկ ենք նայում. մեր հայրենիքի ազատագրումը կլինի ոչ թե մեր և դաշնակից ուժերի կողմից Թուրքիայից այդ տարածքները ազատելու միջոցով, այլ ներքին հեղափոխության միջոցով: Մեր դաշնակիցը ոչ թե արևմտյան երկրներն են, Ռուսաստանը կամ էլի ինչ-որ մեկը, այլ Թուրքիայի ճնշված ժողովուրդները՝ քրդերը, ասորիները, ալավիները, մյուսները, որոնց հետ մենք ակտիվ համագործակցում ենք ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրսում: Նաև Թուրքիայի ընդդիմադիր ուժերը, այն ուժերը, որոնք մերժում են Էրդողանի բռնապետությունը և պատրաստ են սոցիալիստական գաղափարների դրոշի ներքո դուրս գալ հեղափոխական պայքարի: Մենք խնդիր ենք դրել վերադառնալ Թուրքիայի ներկայիս տարածք, կրկին ստեղծել հնչակյան կառույցներ և միանալ ճնշված ու իրավազուրկ ժողովուրդների պայքարին:

Ոչ թե նացիոնալիզմ, այլ սոցիալիստական ինտերնացիոնալ

Մինչև այս համագումար ունեցած մեր կանոնադրությունը թույլ էր տալիս կուսակցությանը անդամակցել միայն ազգությամբ հայ և դավանանքով քրիստոնյա մարդկանց: Համագումարում մենք որոշեցինք, որ նման ազգային և կրոնական խտրականությունը պետք է վերացվի, և հնչակյան կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով կիսում է ազատ և սոցիալիստական հայրենիք կերտելու մեր գաղափարները: Հատկապես եվրոպական երկրներում, նաև Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում մեր կուսակցությանը կանդամակցեն տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր ՍԴՀԿ-ն ընկալում են, որպես ֆաշիստական Թուրքիայի դեմ պայքարող ուժ:

Հայաստանում թույլ ենք, բայց կուժեղանանք

ՍԴՀԿ-ն ամուր կառույցներ ունի Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ուրուգվայում, եվրոպական երկրներում: Հիմա մենք դրամահավաք ենք կազմակերպել Հալեպում գտնվող մեր կրթական համալիրը վերականգնելու համար, որի աշխատանքները սկսված են: Բայց մենք թույլ ենք Հայաստանում, և այդ պատճառով չնչին մասնակցություն ունենք ներհայաստանյան քաղաքական կյանքում: Բայց համագումարը հաղթահարեց ներկուսակցական տարաձայնությունները, ու հիմա մենք պատրաստ ենք ավելի ակտիվ լինելու Հայաստանում և նաև Արցախում: Խնդիր ենք դրել կուսակցական կառույց ունենալ Արցախում, և անպայման կիրականացնենք այդ ծրագիրը: Հայաստանի ներկա քաղաքական վիճակից դժգոհ ենք, բայց իրական ընդդիմություն լինելու համար պետք է ուժեղ լինել, որ քեզ հետ հաշվի նստեն:

Առաջին հանրապետությունը Դաշնակցության մենաշնորհը չէ

Համագումարի ժամանակ քննարկել ենք հաջորդ տարի սպասվելիք Առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը նշելու հարցը: Մեր տեսակետն այն է, որ Առաջին հանրապետությունը Սարդարապատի և մյուս հերոսամարտերի ծնունդն էր և չունի կուսակցական պատկանելություն, այլ հայ ժողովրդի ընդվզման և հաղթանակի արդյունքն էր: Բազմաթիվ հնչակյաններ են իրենց կյանքը դրել հանուն անկախության և մասնակցել երկրի կառուցմանը: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ հայոց եռագույն դրոշը ստեղծողներից մեկը՝ Արսեն Կիտուրը, ՍԴՀԿ անդամ էր, և նրա առաջարկով է ծիրանագույնը դարձել մեր դրոշի անբաժան մաս: Երբ դրոշը ներկայացվել է հաստատման, նրա վրա եղել է 7 անձի ստորագրություն, այդ թվում՝ և մեր կուսակցինը, այնպես որ՝ անգամ անկախ Հայաստանի եռագույնը դաշնակցական մենաշնորհ չէ:

Համագումարի ժամանակ քննարկվել են այլ հարցեր ևս, որոնց մասին կտեղեկացվի մեր ընդունած բանաձևում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում