«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր այցելելու է խորհրդարան՝ հանդիպելու «Ծառուկյան» դաշինք և «Ելք» խմբակցությունների հետ: Արամյանը ցանկանում է ստանալ ոչ իշխանական խմբակցությունների աջակցությունը կառավարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացման հարցում:
Այդ փոփոխությունների նպատակը նոր վարկերի ստացումն է. ներկայումս ՀՀ արտաքին պարտքը մոտեցել է ՀՆԱ-ի 60 տոկոսին, որն, ըստ էության, այն սահմանն է, որից այն կողմ միջազգային վարկատու կազմակերպությունները նոր պարտքերի տրամադրումը համարում են ռիսկային: Կառավարությունն ուզում է ֆռացնել միջազգային կառույցներին, բայց թե ինչ արդյունքի կհասնի՝ դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: