Իրաքյան Քրդստանում երեկ անցկացված անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը։ Այս մասին է վկայումը քվեների մոտ 9 տոկոսի հաշվարկը, փոխանցում է Գերագույն անկախ հանձնաժողովը։
Ինչպես հայտարարել է հանձնաժողովի նախագահը՝ անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.71 տոկոսը։ Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է։ Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հինգշաբթի։
Վերջին տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3.3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72.16 տոկոս։ Քվեարկության իրավունք է ունեցել 5.2 մլն ընտրող։