Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ինչո՞ւ է թանկացել բենզինը. Շաբոյանը չի մտել, չի մտնի և չի մտնելու այդ շուկան

Արդեն 10 օր է, ինչ բենզինի գինը Հայաստանում 10-20 դրամով թանկացել է, և 1 լիտրը նախկին 370-380 դրամի փոխարեն հիմա վաճառվում է 400 դրամով: Բենզինը լայն սպառման ապրանք է, նաև այլ ապրանքների համար գնագոյացում առաջացնող ապրանքատեսակ, այդ իսկ պատճառով դրա գնի տատանումը պետք է անմիջապես գրավեր պատկան այրերի ուշադրությունը: Պետք է պարզաբանում տրվեր, թե ինչու է թանկացել այն, արտաքին, թե ներքին գործոնների ազդեցությամբ է դա տեղի ունեցել, և արդյոք այդ թանկացումը հիմնավորված ու արդարացված է:

Միգուցե իսկապես այդպես է, բայց մեկ շաբաթ է, ինչ այդ ուղղությամբ պաշտոնական որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չի հնչել: Մեկնաբանությունն այս դեպքում պետք է տար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է մեր երկրում ազատ մրցակցության պաշտպանությանն ու հակամրցակցային դրսևորումները, դրանց արդյունքում ընկերությունների կողմից գերշահույթներ ստանալու ցանկությունը զսպելուն: Երեկ մենք փորձեցինք հանձնաժողովից տեղեկություն ստանալ կոնկրետ բենզինի գնի թանկացման պատճառների մասին, արդյոք ՏՄՊՊՀ-ն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ արել է կամ անելո՞ւ է, մեզ խոստացան պատասխանել, օրվա ավարտին պատասխանեցին, որ դեռ ուսումնասիրություն են կատարում: «ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ից բենզինի մանրածախ շուկայում դիտարկվել են գնային բարձրացումներ: Մասնավորապես՝ ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը բարձրացել է նախ 10 դրամով և սեպտեմբերի 25-ին՝ ևս 10 դրամով: Արդյունքում ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինի մանրածախ վաճառքի գինն այսօր կազմում է 400 դրամ: Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, ապա հանձնաժողովը ներկայումս հետևում է շուկայում տեղի ունեցող զարգացումներին, և գնային փոփոխության պատճառը, ինչպես նաև հիմնավորվածությունը գնահատելու նպատակով ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն»,- նշված է մեզ ուղարկված գրավոր պարզաբանման մեջ:

Մինչ ՏՄՊՊՀ-ն կպարզի բենզինի թանկացման պատճառները, բենզին ներկրողներն այդ թանկացումից գերշահույթներ կստանան: Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն մեզ կներկայացնի իր ուսումնասիրության արդյունքները, մենք փորձեցինք բենզինի գնի թանկացման պատճառների, ՏՄՊՊՀ-ի ու ընդհանրապես այդ ապրանքի շուկայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանից, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկան:

Հայկ, քո կարծիքով՝ այս անգամ ինչո՞ւ է թանկացել բենզինը:

– Նախ՝ մինչև այդ թանկացումն էլ մեր երկրում բենզինի գինը բարձր էր: Հայաստանը բենզինը ստանում է Ռուսաստանից 2013թ. կնքած քվոտային պայմանագրով, ընդ որում՝ ստանում է ՌԴ ներքին գներով: Հայաստանն իսկապես բենզինը ստանում է ներքին գներով: Ներկրողը «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունն է, որն էլ համեմատաբար էժան գնով ձեռք բերած բենզինը թանկ գներով վաճառում է այստեղ բենզինի վաճառքով զբաղվող «Ֆլեշ», CPS և այլ ընկերություններին: Եվ «Ռոսնեֆտ-Արմենիան» այլ գործառույթ չունի, վերավաճառող է, էժան գնով վերցնում է, թանկ գնով վերավաճառում մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններին: Հիմա այդ ընկերությունը մարժան թողել է նույնը, չի իջեցնում, բայց քանի որ ռուբլին մի փոքր արժևորվել է, այս թանկացումը կարող է դրանով պայմանավորված լինել: ՌԴ-ում բենզինի գինը էականորեն չի բարձրացել, 1 լիտրը մոտ 35 ռուբլի է:

Իսկ նավթի գների փոփոխություն կա՞, որ դա էլ ազդեցություն ունենա բենզինի գնի վրա:

– Ինչպես կասեր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նավթի գինը բենզինի գնի հետ գրեթե կապ չունի: Իսկ Ա. Շաբոյանի ուշադրությունը ոչ այնքան պետք է գրավի այն հանգամանքը, որ բենզինը թանկացել է, այլ՝ որ բոլոր բենզալցակայանները թանկացրել են նույն օրը միաժամանակ:

Այդ դեպքում ի՞նչ պետք է աներ Ա. Շաբոյանի հանձնաժողովը:

– Նախ պետք է ուսումնասիրեր, թե ինչպես է լինում, որ ՌԴ-ից այդքան էժան բենզին գնելուց հետո, մեր երկրում այդքան թանկ է վերավաճառվում: Չգիտես ինչու, այդ հարցը նրան չի հետաքրքրում: Իսկ այս թանկացման դեպքում էլ պետք է հետաքրքրեր, թե ինչու են բոլորը միասին թանկացնում: Եթե նա դա ուսումնասիրի, ապա կպարզի, որ բենզինի ներմուծումը մոնոպոլիա է, մրցակցություն չկա:

Իսկ Ա. Շաբոյանի հանձնաժողովը չի՞ կարող բենզինի գնի թանկացումը կամ դրանից ստացվող գերշահույթը վերահսկել կամ դա թույլ չտալ:

– Կհիշեք, որոշ ժամանակ առաջ այդ հանձնաժողովը 100 մլն դրամի տուգանք սահմանեց «Կիլիկիա» գարեջրի գործարանի նկատմամբ: Հանձնաժողովը հաշվարկել էր, որ գարեջրի ինքնարժեքը իջել է, բայց ընկերությունն արտադրանքի գինը չի իջեցրել, թեև այստեղ կատարյալ մրցակցային շուկա է: Իհարկե, հետո չեղարկեց այդ տուգանքը: Նույնը եթե կիրառվեր բենզինի շուկայի վրա, մոնոպոլիստին պիտի այնքան տուգաներ, մինչև նա սնանկանա: Բայց Ա. Շաբոյանի հանձնաժողովը որևէ կերպ չի մտնում ո՛չ բենզինի շուկա, ո՛չ շաքարավազի շուկա, ո՛չ էլ բանանի շուկա: Այդ շուկաներում նա գործ չունի: Հավանաբար համարում է, որ դա իր հետաքրքրություններից դուրս է:

– Միգուցե դա նրան թույլ չեն տալիս, և այդ ապրանքները ներկրողներն ավելի ազդեցիկ են, քան հանձնաժողովն ու Ա. Շաբոյանը:

– Դա արդեն ինքը կասի, բայց նա օրենքով իրեն վերապահված իրավունքներով պարտավոր է առաջին հերթին մտնել ոչ մրցակցային շուկաները և ոչ թե կատարյալ, համեմատաբար ուժեղ մրցակցություն ունեցող ապրանքների՝ գարեջրի, կաթնամթերքի և այլ շուկաներ: Կամ ուսումնասիրություն սկսի, թե որևէ ապրանքի պիտակի վրայի տառը մի փոքր էն չի և այլն: Առաջինը պետք է մտնի այնտեղ, որտեղ գործ ունի անելու, բայց Ա. Շաբոյանը այնտեղ չի մտել, չի մտնի և չի էլ մտնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում