Չինաստանի իշխանություններն արգելափակել են WhatsApp մեսենջերը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Symbolic Software հետազոտական ստարտափի տվյալներին։
Ընկերության փորձագետ Նադիմ Կոբեիսին հնարավոր է համարում այն, որ WhatsApp-ի արգելափակման համար չինական իշխանությունները կարող են հատուկ ծրագրային ապահովում ստեղծած լինել։
Խափանումները մեսենջերի աշխատանքում սկսվել էին անցած շաբաթվա կեսերից։ Ներկայում չինացի օգտատերերը չեն կարողանում մեսենջերով ուղարկել ո՛չ տեքստային հաղորդագրություններ, ո՛չ էլ լուսանկար ու տեսանյութ։
WhatsApp-ը Չինաստանում Facebook ընկերության վերջին հասանելի արտադրանքն էր։ Սոցցանցն արգելափակված է 2009 թվականից, երկրում չի աշխատում նաև Instagram-ը։