Թուրքիայի արևելքում՝ Ագրը քաղաքում, PKK-ի գրոհայինները կրակ են բացել միկրոավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Աֆղանսստանի քաղաքացի հանդիսացող 3 մարդ։ Եվս 7-ը վնասվածքներ են ստացել՝ հայտնում է CNN Turk-ը։
Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը տեղափոխել է անօրինական ներգաղթյալների։ Միկրոավտոբուսի վարորդն ու մյուս ուղևորները, ովքեր նույնպես եղել են Աֆղանստանի քաղաքացի, փորձել են թաքնվել դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը շուտով ձերբակալել է նրանց։
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։