Ավելի վաղ 3 մլն մարդ քվեարկել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի ընթացքում։ Այս մասին հայտնում է Rudaw պորտալը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի նախագահ Շիրվան Զիրարին։
Ընտրատեղամասերը պաշտոնապես փակվել էին տեղի ժամանակով 19.00-ին, սակայն ընտրողները, ովքեր եղել են հերթի մեջ, ստացել են հնարավորություն քվեարկելու ընտրատեղամասերի փակումից հետո։
Քրդերը 40 մլն ժողովուրդ են։ Նրանք մնում են ամենամեծ էթնիկ խումբը, որը սեփական պետություն չունի։ Նրանք ապրում են հիմնականում Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում։