«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող, պորտուգալացի Սալվադոր Սոբրալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երաժշտին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և նա գտնվում է սրտի փոխպատվաստաման կարիք ունեցող հիվանդների ցուցակի առաջին տեղում։ Այս մասին գրում է Vanguardia պարբերականը։
Սեպտեմբերին ավելի վաղ 27-ամյա երաժիշտը սրտի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել հայտարարել բեմից հեռանալու և համերգների չեղարկման մասին։
Սոբրալին միացրել են կենսապահովման սարքին։