Այսօր նավթի գինն ակտիվացրել է աճը։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը հասել է 2015 թվականի հուլիսի կեսերից ի վեր առավելագույն մակարդակի։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1.58 դոլարով կամ 2.78 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 58.44 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում աճել է 1.0 դոլարով (2.05 տոկոս)՝ հասնելով 51.7 դոլարի։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Brent –ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 0.2 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 57.01 դոլարի։ Վերջին անգամ այդ տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 57 դոլարի նշագծից վեր է գտնվել 2017 թվականի մարտի 1-ին։