Tuesday, 16 04 2024
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում. Armtimes.com

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես տեղեկացրել էինք՝ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ բուհի գիտխորհուրդն անվստահություն է հայտնել: Խորիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտխորհուրդը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքը ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս կարծում է, որ նրանց նման քայլի է դրդել Սահակ Մինասյանը, ի դեպ, նա Շիրակի ՀՀԿ-ի կառույցի ղեկավարն է:

«Նրա այդ որոշումը ոչ մի իրավական հիմք չունի: Ես պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եմ մինչեւ նոյեմբերի կեսերը`ռեկտորի հրամանով: Այսինքն, ես գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ գիտխորհուրդն էլ իմ նկատմամբ անվստահություն հայտներ: Պատճառն այն է, որ իբր ես խաթարում եմ ֆակուլտետի բարոյահոգեբանական անդորրը: Ասում են, թե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է ուսանողներից, աշխատակիցներից ճշտումներ անենք Ձեր մասին, բայց այս պահին ի աջակցություն ինձ ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Սա հապշտապ որոշում էր, իսկ գիտխորհրդի անդամների 99 տոկոսը կամակատարներ են: Այնտեղ մտավորականություն գոյություն չունի, բոլորը իրենց անձնական շահերի հետեւից են ընկած, եւ բնական է, որ պետք է կողմ լինեին, որ ստուգումներ անցկացվեր»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանն` ավելացնելով, որ Սահակ Մինասյանը իր դեմ լարվել էր այն բանից հետո, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը ՇՊՀ-ում ստուգումներ կատարելու ժամանակ Խորիկյանը պատմել է որոշ թերությունների մասին:

Հովհաննես Խորիկյանի խոսքով`Մինասյանի պատճառով խախտվել է դասաժամերի անցկացման գործընթացը:

«Ամբողջ ուսումնական գործընթացը Սահակ Մինասյանը կազմակերպում է կամայական: Ամբիոնի դասաբաշխումները չի ստորագրում, որ իր ուզած մարդկանց դասաժամերն ավելացնի: Երկու պրոռեկտորները`Բագրատ Պողոսյանը եւ Անահիտ Ֆարմանյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է,-հեղ.) դասաբաշխումները ստորագրել են, ռեկտորն ի՞նչ իրավունք ունի, որ չի ստորագրում: Նա գիտաժողովների համար գումար չի տալիս, այնպես է անում, որ գիտխորհուրդի նիստերին անդամները կանգնում ու խոսում են ի պաշտպանություն ռեկտորի: Նրան, ում բարձ աշխատավարձ է տալիս, իր օգտին բարձր բղավում են: Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ գիտաժողովներ կազմակերպի հայաստանյան այլ բուհերի հետ, բայց մերժել է: Գումար չի տալիս, որ Ռուսաստանում գիտաժողովի մասնակցեմ, բայց ռեկտոր կոչվածը կարծեմ 400 հազար դրամ տալիս է ինչ-որ ռոք համերգի»,-նշում է Խորիկյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում