Օրերս երգչուհի Ֆերգիի թողարկած Double Dutchess ալբոմի Enchanté երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում գլխավոր դերով հանդես է եկել Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները, ով մարմնավորում է ինքն իրեն։ Նա քնում է, պարում, երգում, զբոսնում շների հետ և պատրաստվում երեկույթի։
Երեխայի ձայնը, որը լսվում է երգի հենց ամենասկզբում, Ֆերգիի և նրա նախկին ամուսնու՝ Ջոշ Դյուամելի 4-ամյա որդու՝ Աքսելի ձայնն է։ Հանրահայտ մայրիկը որոշել է վաղ մանկությունից որդուն ներգրավվել երաժշության աշխարհում։