Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Քաղաքական անտագոնիզմի արմատը՝ «մաուզերիստական» վերջաբանով

1996-ի այս օրը Հայաստանում տեղի ունեցան դրամատիկ իրադարձություններ,  որոնք, ըստ էության, դրեցին քաղաքական անտագոնիզմի հիմքերը: 1996-ի նախագահական ընտրությունները բացառիկ շանս էին Հայաստանի համար այն առումով, որ դրանցում կարող էին դրվել քաղաքական մրցակցային պայքարի հիմքերը, կամ նույնիսկ կարող էր մեր երկրում ձևավորվել ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթը:

Սակայն, թերևս,  Արցախյան հաղթանակով Լևոն Տեր- Պետրոսյանի թիմը համարում էր, որ լեգիտիմացրել է իշխանությունը պահելու իրավունքը: Համենայնդեպս, տարօրինակ է, որ նախագահական ընտրարշավի նույնիսկ միջնամասում, ունենալով ավելի բարձր վարկանիշ, արդյունավետ քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու նրա թիմն ընտրեցին իշխանության վերարտադրության ամենահեշտ ճանապարհը՝ մերժելով ընդդիմության հետ երկխոսելու ուղին և էսկալացնելով իրավիճակը:

Տարիներ անց Վանո Սիրադեղյանը պետք է խոստովաներ, որ 1996-ի լարված օրերին քննարկվել է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հարցը, սակայն դրան ընդդիմացել է համակարգի ուժային սեգմենտը: Ողբերգությունն այն է, որ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն ու նրա թիմը նույնպես լսել անգամ չէին ուզում ընտրությունների երկրորդ փուլի մասին, թեև չունեին փաստական տվյալներ, որ հաղթանակ են տարել ընտրությունների առաջին փուլում: Կորսված քաղաքական հնարավորության՝ ընտրությունների երկրորդ փուլի փոխարեն տեղի ունեցան հայկական ժողովրդավարությունը սպանող իրադարձություններ՝ ընդդիմության կողմից խորհրդարանի շենքի գրոհ, ԱԺ նախագահի և նրա տեղակալի առևանգում, ուժայինների կողմից գործողություններ ցուցարարների դեմ, ընդդիմադիր պատգամավորների ծեծ խորհրդարանում, քաղբանտարկյալներ:

88-ի շարժման երկու առանցքային առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնց հետ հասարակությունը կապում էր Հայաստանի ժողովրդավարության հույսը, խորտակեցին այն ձևավորման փուլում՝ Հայաստանում հիմք դնելով անտագոնիստական քաղաքական համակարգին, երբ իշխանությունը չի կարողանում հաղթահարել խրոնիկ ճգնաժամը, իսկ ընդդիմությունը մարգինալացված է և էական դեր չի խաղում երկրի քաղաքական կյանքում:

1996-ից հետո բոլոր ընտրությունները կեղծվել են, և որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե ով է դրանց իրական հաղթողը՝ չնայած քաղաքական հակադրության երկու կողմերում վստահ պնդել են, թե հենց իրենք են ժողովրդի ընտրյալները:

Անտագոնիստական քաղաքական համակարգը ծնել է մի կողմից՝ խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանություն՝ իր անորակ կառավարմամբ, մյուս կողմից՝ «կրիտիկական զանգվածի» մշտական փորացավ ունեցող ընդդիմություն, որն այդպես էլ չի կարողացել իրական այլընտրանք դառնալ:

2008-ի մարտի 1-ը դարձավ հայաստանյան քաղաքականության հրապարակային վախճանի տարեթիվը: Դրանից հետո նույնիսկ ձևական քաղաքականությունը դադարեց գոյություն ունենալ, որովհետև արձակված էր հայաստանյան քաղաքական զինանոցի վերջին «փամփուշտը»: Ասվածի լավագույն դրսևորումը 2013-ի նախագահական ընտրություններն էին, որտեղ այլընտրանքի դերում հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանը գործընթացը վերածեց ծիսական կլոունադայի:

Անորակ և զոռբա իշխանության ու անտաղանդ և բարոյալքված ընդդիմության ֆոնին խիստ օրինաչափ են «ծռության» վերածնունդը և բանտից կազմակերպվող «ցուցակային հեղափոխությունը»: 96-ից սկիզբ առած անտագոնիզմը չի վերացել, փոխակերպվել է ավելի վտանգավոր մի վիճակի, երբ հասարակությունը դիտորդի կարգավիճակում հետևում է երկու կողմերի «մաուզերիստների» արյունոտ դիմակայությանը:

 

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում