«Իմ ելույթում ռուսերենի՝ որպես օտար լեզվի կարգավիճակ տալու ակնարկ անգամ չի եղել: Ասոցիացիայի խնդիրը միան ու միայն ռուսերենի՝ որպես օտար լեզվի, որպես համագործակցության միջազգային լեզվի որակի բարձրացման խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանկավարժական համալսարանի օտար լեզուների դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Լիլիա Բալասանյանը:
«Մեր ուսուցչական ամբողջ կազմը իր բոլոր ուժերը, կապերը, հնարավորություններն օգտագործում է, որ մենք ապահովենք լավ ռուսերենի իմացություն»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ երեխայի համար ռուսերենի լավ իմացությունը անհրաժեշտություն է, քանի որ, նրա խոսքով, ռուսերենին չտիրապետող երեխաները կոմպլեքսներով են տառապում:
Տիկին Բալասանյանը համոզված է, որ որքան ռուսերենի դրվածքը որակյալ դառնա, այնքան շատ մեր հայրենակիցներ կվերադառնան Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում: