Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառել Իրաքյան Քրդստանից նավթի տարանցման դադարեցումը՝ կապված այնտեղ անցկացված անկախության հանրաքվեի հետ։ Այս մասին հայտնում է NTV-ը։
Հանրաքվեին կտրականապես դեմ են հանդես եկել Բաղդադը, Սիրիան, Իրանն ու Թուրքիան։ Վերջիններս երեկ զորավարժություններ էին սկսել Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ։
Քրդերը բնակվում են Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի տարածքում և մինչ օրս չունեն սեփական ինքնիշխան երկիր։