Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Արցախը եզրափակեց Հայաստանի սկսած համահայկական սկզբնախաղը. ի՞նչ շարունակություն է լինելու

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակել է նոր կառավարություն՝ նոր կառուցվածքով, որը բխում է Արցախի նոր Սահմանադրությունից: Նոր Սահմանադրությամբ Արցախն անցնում է նախագահական կառավարման մոդելի՝ կիսանախագահականից, ինչն էլ բերում է նոր կառուցվածքի:

Ինչպես հայտնի է, առաջիկա երեք տարին Բակո Սահակյանն ինքը լինելու է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ ԱԺ ընտրությամբ նախագահ՝ մինչև 2020 թվականին լրանա ներկայիս ԱԺ գործունեության հնգամյա ժամկետը, և կլինի արդեն թե՛ խորհրդարանի, թե՛ նոր Սահմանադրությամբ նոր լիազորություններով, այդ թվում՝ կառավարության ղեկավարի լիազորությամբ օժտված նախագահի ընտրություն: Վերանում է վարչապետի պաշտոնը, և դրա փոխարեն նշանակվում է պետնախարար, որը Բակո Սահակյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանն է՝ արդեն նախկին վարչապետը:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունն աչքի է ընկնում երկու հանգամանքով: Բակո Սահակյանը փոխում է արտաքին գործերի նախարարին, և Կարեն Միրզոյանի փոխարեն այդ պաշտոնը ստանձնում է Մասիս Մայիլյանը: Դա իսկապես ուշագրավ փոփոխություն է, եթե հաշվի առնենք երկու հանգամանք: Նախ՝ Մասիս Մայիլյանը 2007 թվականին Արցախի նախագահի թեկնածու էր և հենց առաջին ժամկետի համար առաջադրված Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը: Հետո, սակայն, Մասիս Մայիլյանը գլխավորեց Արցախում ստեղծված Արտաքին քաղաքականության հարցերի խորհուրդը, որը ծավալում էր խորհրդատվական գործունեություն: Այդ իմաստով Մայիլյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնին դառնում է մի կողմից՝ պետական ընթացիկ քաղաքականության, մյուս կողմից՝ քաղաքական մշակույթի դրսևորման հետաքրքրական մի դրսևորում ու յուրօրինակ մեսիջ:

Ինչ խոսք, կատարվող փոփոխությունները թելադրված են, այսպես ասած, սահմանադրական արարողակարգով, սակայն ի վերջո դրանք չէին ենթադրում ամենևին կադրային փոփոխություն, և այդ իմաստով արտգործնախարարի փոփոխությունը ամենևին արարողակարգային երևույթ չէ, թեկուզ չճանաչված փոքր հանրապետության պայմաններում: Եվ առավել ևս, երբ նշանակվում է հենց Մասիս Մայիլյանը՝ հետաքրքիր քաղաքական հետագծով: Եվ առավել հետաքրքիր է նաև այն, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում Արցախի խնդրի կարգավորման գործընթացում, այսպես ասած, հանգուցային, հանգրվանային մի կետում, երբ ակնհայտորեն տեղի է ունենում նոր մեխանիզմի փնտրտուք Մինսկի խմբի համանախագահների մակարդակում:

Բանն այն է, որ նոր իրավիճակում, որ ձևավորված է ապրիլյան պատերազմից հետո, գործնականում բացվում են նոր հեռանկարներ Արցախի քաղաքական սուբյեկտության համար, և այդ իմաստով արտաքին գործերի նախարարի փոփոխությունն առնվազն դեկլարատիվ հայտ է, իսկ թե ինչպիսի պրակտիկ դրսևորում կունենա այն՝ արդեն կախված է նոր նախարարի գործունեությունից և ընդհանրապես Արցախի քաղաքական իշխանության կամքից ու ռազմավարությունից: Սակայն այն, որ նվազագույն հայտը ներկայացված է և քայլն արված, արդեն իսկ արժանի է դրական գնահատականի:

Ուշագրավ է նաև այն, որ Արցախի նախագահի որոշումները փաստացի հաջորդում են Հայաստան-Սփյուռք համաժողովին, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, որոնցում Սարգսյանը շեշտադրել է ինքնորոշման իրավունքի անշրջելիությունն ու դրան տվել համահայկական որոշման մասշտաբ, ու նաև դրանից հետո տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը:

Այդ համատեքստում Արցախի նախագահի՝ նոր կառավարության նշանակման և դրա նոր կառուցվածքի համատեքստում մյուս ուշադրության արժանի և հատկանշական ուղերձը վերաբնակեցման հարցերի նախարարության ստեղծումն է: Այսինքն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանմանը ավելանում է վերաբնակեցման նախարարությունը:

Ինչ խոսք, դժվար է ասել, թե անվանման մեջ արձանագրումը ինչպիսի ազդեցություն է ունենալու զուտ գործնական արդյունքի համար, սակայն արդեն այն, որ Արցախը պետականորեն հանդես է գալիս այդպիսի դեկլարացիայով՝ կառավարության կազմում արձանագրելով վերաբնակեցման հարցերի նախարարության առկայությունը, արդեն իսկ կարգավորման միջազգային գործընթաց կոչվող քաղաքական ընթացքում սուբյեկտային կամքի դրսևորման մյուս կարևոր մեսիջն է, որը գործնականում բավական ներդաշնակ է նաև արտգործնախարարի փոփոխության մեսիջին:

Այդպիսով, վերջին օրերին Արցախի խնդրում համահայկական մասշտաբով սկսված խաղը ուշագրավ տրամաբանական ավարտ է ունենում Արցախում կայացված որոշումներով՝ թողնելով հետաքրքիր սկզբնախաղի տպավորություն, ներառյալ հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին Սարգսյանի հայտարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում