Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

«Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտորն ավերում է բուհը». բաց նամակ նախագահին ու վարչապետին

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին  ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների: Հարկավ, այս նամակում տեղի և ժամանակի սղության պատճառով չենք կարող անդրադառնալ ռեկտորի բոլոր կամայականություններին, որոնց պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան` վտանգված: Ստորև անդրադառնում ենք միայն մի քանի հարցերի: Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից, շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները` հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը:

Փաստորեն, ըստ ռեկտորի` ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա. համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն: Հայաստանի Հանրապետության ոչ մի բուհի ռեկտոր երբեք իրեն թույլ չի տա դասաբաշխում կատարել: Այս հարցերի մասին պատրաստ ենք տեղում էլ ավելի ճչացող կամայականություններ ներկայացնել: Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի` միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է, իսկ առկայինը` 4 տարի:

Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով: Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները` ստեղծելով լուրջ խառնաշփոթ: Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ փոխվեցին նաև II-IV կուրսերի և մագիստրատուրայի II կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում,իսկ կարևոր առարկաներ տեղափոխվել են նախորդ կուրս, և ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը: Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում: Նպատակը պարզից էլ պարզ է. չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել:

Մեկ տարի չանցած` հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում: Սա արժի ավելի քան 100 000 000 դրամ: Համալսարանում և վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 000 000-ից ավելի գումար: Բուֆետի աշխատակիցների աշխատավարձը վճարում է համալսարանը: Հետևությունները Ձեզ ենք թողնում: 500 000 միլիոն դրամը նախատեսված է եղել ուղղել աշխատավարձերի վճարմանը այս և հատկապես հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի դիմորդների թիվը խիստ նվազելու է: Համալսարանի գրադարանային ֆոնդը անխնա ոչնչացվեց, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Իհարկե, այս ամենը կատարվում է ռեկտորի սեփական շահերի համար:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Միայն մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, որոնք, իբր, 3 լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ: Իր բարեկամ-մտերիմների համար նշանակել են հսկայական աշխատավարձեր, որոնք բուհական համակարգից անչափ հեռու են: Համալսարանի ուսանողներին բարձր աշխատավարձով նշանակում է այս կամ այն հաստիքին, որոնք աշխատանքային ոչ մի հմտություն չունեն: 2500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300 000-400 000 դրամ:

Նման շռայլություն հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս օգնականների, խորհրդականների համար: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, և գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է: Համալսարանում 1937 թիվն է: Բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց ծանր ու լարված է, իր մտերիմների միջոցով տոտալ վերահսկողություն է սահմանում մտավորականի կերպարը պահող աշխատակիցների նկատմամբ. ով ուր գնաց, ում հետ խոսեց:

Ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, ամբողջ օրը ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»-ով, կոմպրոմատներ ունենալով: Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, խնդրում և պահանջում ենք ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում` ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Պատրաստ ենք նաև այլ աղաղակող բացահայտումներ անել: Մտածենք սերնդի մասին…

Վստահությամբ` համալսարանի աշխատակիցներ` Հովհաննես Խորիկյան

Գագիկ Համբարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում