Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

C-400-ը կտեղակայվի Աքընջի ռազմաբազայում. Yeni Safak, Թուրքիա

Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 հակաօդային համակարգերի ներկրման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ սկսվեցին: Ռուսական համակարգերի տեղակայման վայր որպես ընտրվեց Անկարայում գտնվող Աքընջի ռազմաբազան: 2016թ. FETO-ի կողմից հեղաշրջման փորձից հետո Աքընջի բազայից, որտեղից ղեկավարվում էր հեղաշրջման գործողությունը, տարհանվեցին այդտեղ գտնվող գումարտակները: Աքընջիի ընտրությունը առաջին հերթին բացատրվում է նրանով, որ հակաօդային պաշտպանության ոլորտում անվտանգության միջոցառումների ձեռնարկումը պետք է սկսել մայրաքաղաքից, բացի դրանից, այդ ռամզաբազան հարմարավետ պայմաններ ունի:

Հատուկ անգարներ և մեկնարկային հրապարակներ կկառուցվեն

Մինչ C-400-ի ներկրումը Աքընջիում բուռն աշխատանքներ են սկսվել: Ստացված տեղեկությունների համաձայն՝ զինատեսակի ներկրումը ապահովող ռուսական ընկերությունը խնդրել է անհրաժեշտ անգարներ և մեկնարկային հրապարակներ կառուցել: Բազայում կկառուցվի երկու հսկայական անգար, որտեղ կպահվեն և կսպասարկվեն C-400 համակարգերը: Դրանց առանձնահատուկ նշանակության մասին Ռուսաստանը ավելի ուշ կհայտնի:

2018թ. Թուրքիան կստանա C-400-ի երկու հրթիռային մարտկոցներ

Մինչ Աքընջիում երկու անգարների կառուցման ավարտը Թուրքիան ձեռք կբերի C-400-ի երկու հրթիռային համակարգեր, որոնք կտեղակայվեն Աքընջիում: Դա նշանակում է, որ դրանք այստեղ կգտնվեն խաղաղ ժամանակաշրջանում: Այդ կապակցությամբ նշվում է, որ Աքընջիում C-400-ը կտեղակայվի խաղաղ ժամանակշրջանում, ինչպես «Հոք» հրթիռներն են ներկայումս գտնվում Ստամբուլում, որոնք անհրաժեշտ պահին տեղափոխվում են համապատասխան վայրեր: Նույն կերպ Աքընջիում գտնվող C-400-ը անհրաժեշտության դեպքում կտեղափոխվի սահմանամերձ տարածաշրջան, որտեղ, ինչպես համարվում է, պատերազմի սպառնալիք է առկա:

Ընտրության պատճառը կարևոր խաչմերուկն է

Ռազմական օբյեկտների տեղակայման վայրերի ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշներով՝ նախևառաջ երթուղիների ցանցը հաշվի առնելով: Այդ իմաստով Աքընջին առաջին պլանում է, քանի որ գտնվում է հարավային ուղղությունը Անկարայով Ստամբուլին միացնող խաչմերուկում: Նախկինում Չինաստանի հետ բանակցությունների շրջանակում Աքընջին նույնպես հեռահար հրթիռների տեղակայման հնարավոր վայրերի ցուցակում էր:

Թուրքիան նույնպես կարտադրի

Թուրքիայի փոխվարչապես Բեքիր Բոզդաղի խոսքով՝ C-400-ի ներկրումից հետո Թուրքիային կփոխանցվեն «թուրք ինժեներների համար այդ հրթիռները ստեղծելու հնարավորությունները և կարողությունները ապահովող» տեխնոլոգիաները: «Մենք պետք է ստեղծենք մեր հակաօդային համակարգը. այժմ մենք կարողանում ենք ապահովել մեր ՀՕՊ համակարգը այլ երկրներից ստացվող Patriot-ով, իսկ ի՞նչ կանենք, եթե դրանք վաղը չլինեն: Երբ վտանգ է սպառնում մեր պետությանը, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Բոզդաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում