Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կառավարության ֆինանսավորման կրճատման ալիքը հասնում է մարզե՞ր

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը նախատեսում է կրճատել կրթության և առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Դրանով էլ պայմանավորված, նշված գերատեսչություններն արդեն սկսել են կրճատել նաև իրենց մարզային կառույցների ֆինանսավորումը: Նախօրեին գրել էինք, որ կառավարության՝ ֆինանսավորման կրճատման որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին: Մասնավորապես՝ վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն: Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են 40-50 հազար դրամով։

Նախարարությունները և մարզային գերատեսչությունները, սակայն հերքում են ֆինանսավորման կրճատման մասին տեղեկությունները: Օրինակ՝ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը զարմացավ, թե ինչու են նման տեղեկություններ շրջանառվում: «Ֆինանսավորման մասով որևէ կրճատում չի եղել: Կոնկրետ մեր մարզի մասով ոչ մի կրճատում չի եղել, ինչպես նաև այդ կրճատմամբ պայմանավորված ոչ մի հաստիք ոչ կրճատվել է, ոչ էլ պլանավորում ենք կրճատել: Ֆինանսավորումն ամբողջական տրամադրված է, ոչ մի կոպեկ չի կրճատվել: Դրանք անհիմն լուրեր են: Կարող եք մեր մարզի բոլոր դպրոցները մտնել հերթով և հարցնել՝ որևէ կրճատում եղե՞լ է, թե՞ ոչ: Կտեսնեք, որ բոլոր տեղերից էլ բացասական պատասխան եք ստանալու»,- նշեց Աղաբեկյանը:

Ֆինանսավորման կրճատում չի եղել նաև Վայոց ձորի մարզի համար: Մարզպետ Հարություն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ֆինանսական տարվա համար ֆինանսավորումը տրամադրված է, կոնկրետ կրճատում չի իրականացվել, բայց նման կարգի կրճատումներ առաջարկվում են: «Դրանք, կարծում եմ, կլինեն  կամ նոր ֆինանսական տարում, կամ նոր ուսումնական տարում»,-ասաց մարզպետը:

Մեր դիտարկմանը, թե ինչ հետևանքներ կունենան այդ կրճատումները և որքանով են տրամաբանական, մարզպետը նկատեց. «Այո, կա նման անհրաժեշտություն, խնդիրները շատ են»: «Երեք աշակերտով դպրոց ունենք, որն ունի իր սպասարկող անձնակազմը, 10-ից ավելի մանկավարժ: Բա դա խնդիր չի՞»,- նշեց մարզպետը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ խնայված գումարը նորից դրվելու է դպրոցների, հանրակրթության զարգացման վրա:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում