Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Սեֆիլյանի կոչը իրատեսական չէ. ընդվզման դրդողների ցանկի գործիչներն արդեն իրենց սպառել են

ԱԻՄ անդամ, Հիմնադիր խորհրդարանի համակիր Գագիկ Սարուխանյանը իրատեսական և իրագործելի չի համարում Սեֆիլյանի կոչը: Նախ՝ որովհետև դրա համար նախադրյալներ չկան, բավարար պոռթկում չկա, և հետո այդ ընդվզման դրդողների ցանկի գործիչներն արդեն իրենց սպառել են, ցույց են տվել՝ ինչի են ընդունակ, բացի այդ, Սարուխանյանի խոսքերով, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր նման պոռթկումների ժամանակ տարբեր «մուտիլոֆկաների» միջոցով վիժեցրել են այդ գործընթացները: «Ճիշտ է, նախադրյալներ այնպես չէ, որ առհասարակ չկան, երկրում ստեղծվել է վիճակ, որ այլևս հնարավոր չէ շարունակել ապրել, բայց մենք տեսանք, որ անգամ անցած տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին ժողովուրդը ոտքի չկանգնեց և չշարունակեց սկսված գործընթացը: Մենք չունենք այն ժողովուրդը, որն ի վիճակի է կանգնել ոտքի և պայքարի միջոցով հարց լուծել: Սա պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ մեր ժողովրդին պահել են ստրկության մեջ և այդ ստրկությունից հանելու փորձեր ոչ մեկ չի արել: Փոխարենը ընտրակաշառքով, գաղափարապես ավելի են ընկճել ու ավելի են խորացրել ստրկությունը»,- նշեց Սարուխանյանը:

Սարուխանյանի դիտարկմամբ՝ անգամ ցանկում նշված գործիչների անձով պայմանավորված չէ ժողովրդի ակտիվությունը: «Նրանց անուններով չէ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, կամ չէ: Օրհասական պահին այնպիսի գործիչներ, դեմքեր են ի հայտ գալիս, որոնց ոչ մեկ չէր ճանաչում: Պետք է ճիշտ ժամանակ ընտրել, ճիշտ պահ»,- ասաց Սարուխանյանը՝ հավելելով, որ իր համար զարմանալի է նաև այն մոտեցումը, որ իշխանափոխության համար գովազդվում է միայն ու միայն ուժային տարբերակը: «Նրանք բացառում են ընտրության միջոցով ինչ որ բան փոխելը, բայց ես ասել և կրկնում եմ, որ անգամ հեղափոխականների համար, ովքեր միայն հեղափոխությամբ են տեսնում իրավիճակի փոփոխություն, ընտրություններից լավ դետոնատոր գոյություն չունի ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ ազգի ամբողջ ուշադրությունը, նյարդերը լարված են դեպի այդ ընտրությունը, և չօգտագործել, բացառել այդ հնարավորությունը պատճառաբանությամբ, որ ընտրությունները կեղծիք են, սխալ մոտեցում է: Սա կամ ոչ հեռատես մարդու կեցվածք է, կամ դիտավորություն»:

Գագիկ Սարուխանյանի խոսքերով՝ երկրում իրավիճակ կարելի է փոխել, բայց այն պարագայում, երբ համախմբումը կատարվի միայն ու միայն ԱԻՄ-ի շուրջ: Իրենք և՛ ծրագիր ունեն, և՛ իրագործման մեխանիզմներ:

Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասարակական, քաղաքական գործիչներին ուղղված կոչ է հրապարակել՝ ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: «Ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։

Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։

Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։

Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռերի» և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»,- գրված է Սեֆիլյանի կոչում։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում