Ամերիկյան Թեննեսի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 8 մարդ։ Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտնել է տեղի հրշեջ պահպանության ներկայացուցիչ Ջոզեֆ Փլեզենթը։
Նրա խոսքով՝ հաստատվել է 1 անձի մահը, վիրավորների շարքում է նաև հրաձիգը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Անտիոք քաղաքում՝ պատարագի ժամանակ։ Հրաձիգի նման արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Նա ձերբակալված է։