Tuesday, 16 04 2024
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Սերժ Սարգսյանի քաղաքական «տերևաթափությունը»

Սերժ Սարգսյանը նախագահության մեկնարկին հանդես եկավ պատմական նախաձեռնությամբ` 2009-ին մեկնարկած հայ-թուրքական երկխոսությունը կարող էր շրջադարձային դառնալ ոչ միայն Սարգսյանի նախագահության, Երրորդ հանրապետության, այլ մեր ամբողջ պատմության համար: Այնքան էլ էական չեն այն ներքին և արտաքին մոտիվները, որոնք ընկած էին Սարգսյանի նախաձեռնության հիմքում, որովհետև եթե հայ-թուրքական երկխոսության գործընթացը հաջողեր, այն շրջադարձային նշանակություն էր ունենալու, ընդ որում` խոսքը չի վերաբերում միայն արտաքին քաղաքականությանը կամ ավելի շուտ չի սահմանափակվում միայն դրանով: Ամենաէականը լինելու էր հայ ավանդական քաղաքական մտքի դուրսմղումը և դրա փոխարինումը ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությամբ:

Հայ ավանդական քաղաքական միտքը միայն պայմանականորեն կարելի է համարել քաղաքական: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա 19-րդ դարավերջում ձևավորված քաղաքական մտածողությունը որևէ աղերս չունի ոչ պետության և ոչ էլ` առավել ևս, այսօր աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

Հայաստանի առաջին նախագահը 88-ի շարժման տարիներին և դրանից հետո տեսականորեն հիմնավորել է հայ ավանդական քաղաքական մտածողության սնանկությունը, հայկական մաքսիմալիզմի ողբերգությունը, սակայն պրակտիկ քաղաքականության մեջ նույնիսկ Տեր-Պետրրոսյանը չկարողացավ մինչև վերջ ձերբազատվել կեղծ ազգայնականության կապանքներից: Արդեն այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմում հաղթած հանրապետության նախագահ է` նրան, իհարկե, վեր է դնում ավանդականությունից, որին բնորոշ չէ իրական հաղթանակը:

Հայ ավանդական քաղաքական մտքի համար տիպիկ օրինակ է Առաջին հանրապետության փլատակների վրա Սևրի դաշնագրի կենացը խմելը: Եթե հաղթանակած երկրի նախագահը կարողանար նաև անմիջապես 1994-ի զինադադարից հետո ձեռնամուխ լինել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանն, ապա վաղուց առիթ կունենայինք խոսել քաղաքական նոր մտածողության, մշակույթի մասին, որի համար` հաղթանակի հետ միասին, կարևոր, գնահատելի են նաև հարևան երկրների հետ արժանապատիվ խաղաղության հաստատումը` ողջամիտ փոխզիջումների ճանապարհով: Սակայն Տեր-Պետրոսյանը խաղաղության հարցը երկու անգամ էլ օրակարգային դարձրեց միայն այն ժամանակ, երբ մարգինալացված էր` 1997-ին իշխանության, քսան տարի անց` ընդդիմության մեջ:

Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելն ինքնին անիմաստ է, որովհետև նրա իշխանությունը հայկական հակահեղափոխության` «թերմիդորականության» դրսևորում էր, երբ պարտկոմա-դաշնակցական կոալիցիան` հայկական ավանդական մտքի մոդիֆիկացիաներից մեկը, խժռում էր 88-ի շարժման, նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները:

Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկը նման էր Տեր- Պետրոսյանի կառավարման շրջանին: Նրա «ղարաբաղյան հաղթանակը» կարող էր դառնալ հայ-թուրքական հաշտեցումը: Նա գործընթացը սկսեց` որպես 88-ի գործիչ, սակայն ավարտեց` որպես «Ռոբերտ Քոչարյան»` համայն հայության պատվիրակի «հայդատական» հերոսությամբ ՄԱԿ-ի բարձր ամբիոնում «այրելով» հայ-թուրքական արձանագրությունները:

«Ձվերն աշնանն» են հաշվում` ասում է ժողովրդական խոսքը: Նախագահության վերջին աշնանը Սերժ Սարգսյանի «զամբյուղը» դատարկ է, ուրեմն` Հայկական նոր «Թերմիդորը» պատրաստ է` Սերժ Սարգսյանի կամ նրա մարիոնետներից մեկի դեմքով: Համազգային կենացներն անպակաս են, ՀՅԴ-ն, կոմսոմոլացած նժդեհականներն ու Մոսկվայից ուղարկված «կոմսոմոլը»` նույնպես:

«Չորս միլիոնանոց» Հայաստանը հայ ավանդական մտքի նոր փայլատակումն է: Իրական քաղաքականություն ունենում են պետությունները, մենք ռուսական չուլան ենք` «Մեծ» կամ «մեծացող» Հայաստանի հեքիաթներով:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում