Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վիրավորական է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր որոշումը՝ արգելելու իրանցիների մուտքն ԱՄՆ տարածք։
«Իրանցիների հանդեպ Թրամփի կեղծ կարեկցանքն էլ ավելի շինծու է հնչում նոր, ավելի վիրավորական արգելքով, որը սահմանվել է նման առաջավոր ժողովրդի մուտքի դեմ»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։
Թրամփը նոր սահմանափակումներ է մտցրել 8 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի համար։ Ցուցակում են հայտնվել նաև Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։