ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգությանն ուղղված միջոցառումների ընդլայնման մասին՝ արգելելով 8 պետությունների քաղաքացիների մուտքը երկիր։ Նրա հայտարարությունը զետեղվել է Սպիտակ տան կայքում։
Սահմանափակումները կվերաբերվեն Չադի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի, Եմենի, Սոմալիի բնակիչներին։
Թրամփի խոսքով՝ նման արմատական քայլը պայմանավորված է ներգաղթյալների անվտանգ ընտրության անհնարինությամբ։ Ենթադրվում է, որ մուտքի արգելքը կօգնի խոչընդոտել պոտենցիալ ահաբեկիչների մուտքն ԱՄՆ։