Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երևանից:
«Միսս Սփյուռք» տիտղոսը ստացավ Լիբանանից Սինտիա Տաբուջյանը, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրիից:
Նշենք, որ «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողը մեր երկիրը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում: