Չինաստանում մշակված ռոբոտ-ատամնաբույժն առաջին անգամ հիվանդին վիրահատել է առանց բժիշկների մասնակցության։ Այս մասին հայտում է South China Morning Post-ը։
Ռոբոտը հիվանդի բերանում տեղադրել է երկու արհեստական ատամ՝ տպված եռաչափ տպիչով։ Վիրահատությունից առաջ բժիշկները ռոբոտին որոշ տվյալներ են տրամադրել՝ ուղղության, ատամների տեղադրման խորության հետ կապված։
Ռոբոտն իմպլանտները տեղադրել է 0.2-0.3 մմ անճշտությամբ, ինչը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։
Փորձագետների խոսքով՝ Չինաստանի համար նման մշակումը հատկապես ակտուալ է, քանի որ երկրում որակավորված ատամնաբույժները չեն բավականացնում։