Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, առաջատար է Բունդեսթագի ընտրություններում՝ 32.5 տոկոս ձայների աջակցությամբ։ Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի կողմից անցկացված էկզիթ-փոլի տվյալները։
Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստանում է 20 տոկոսը։
Էկզիթ-փոլի տվյալներով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջին անգան անցնում է Բունդեսթագ՝ 13.5 տոկոս ձայներով՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Ընդհանուր առմամբ Բունդեսթագ կանցնեն 6 կուսակցությունները։ Վերոնշյալ երեքից բացի, դրանք են Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.5 տոկոս ձայներով, «Կանաչները»՝ 9.5 տոկոս ձայներով, «Ձախերը»՝ 9 տոկոս ձայներով։ Ընտրությունների արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, կնշանակվի կանցլեր։