Միլանում նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Versace-ի նորաձևության շոուն։ Ապրաքանիշի գեղարվեստական տնօրեն Դոնաթելլա Վերսաչեն, ով ներկայացրել է բրենդի գարուն-ամառ հավաքածուն, արժանացել է երկրպագուների բուռն ծափահարություններին։
Ցուցադրությանը մասնակցել է մոդելային աստղաբույլ՝ Հադիդ քույրերը, Քայլի Ջենները, Դաուտցեն Կրուզը, Կայա Գերբերը և այլք։