ՄԱԿ-ն «ավելորդ ճարպ» է հավաքել, և այն պետք է կտրել։ Նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը NTV հեռուստաալիքի «Շաբաթվա արդյունքներ» ծրագրում։
«Այն, որ ՄԱԿ-ում կա ավելորդ ճարպ, վաղուց նորություն չէ։ Սակայն պետք է ցանկացած լուրջ բարեփոխման մոտենալ շատ զգուշորեն, քանի որ այդ ավելորդ ճարպը հիմնականում բացատրվում է այստեղ 193 անդամ-երկրի ներկայությամբ»,-ասել է նախարարը։
Լավրովը նշել է, որ բոլոր երկրները, ներառյալ 10-15 հազար բնակչությամբ միկրոպետությունները, ցանկանում են միացում ՄԱԿ-ի աշխատանքին և ներկայացուցչություն կազմակերպության քարտուղարությունում։ Նրա կարծիքով՝ դա միանգամայն բացատրելի ցանկություն է։ Նա նշել է, որ պետք է ճարպը կտրել՝ կազմակերպության կենդանի օրգանիզմին չվնասելու համար։
Նույն հարցազրույցում Լավրովը վստահություն էր արտահայտել, որ ԱՄՆ-ը չի հարվածի Հյուսիսային Կորեային։ Նրա կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ ամերիկացիները «ոչ թե կասկածում են, այլ հստակ գիտեն, որ նա միջուկային ռումբ ունի»։