Գերմանիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Դիտեր Զարայթերը հայտարարել է Բունդեսթագի ընտրությունների ժամանակ կիբերհարձակման դեպքերի և մանիպուլյացիաների բացակայության մասին։
Քվեարկությունը Գերմանիայում կավարտվի տեղի ժամանակով 18.00-ին (Երևանի ժամաակով 20.00-ին)։ Ընտրություններին գրանցված է 61.5 մլն ընտրող։
Հիմնական պայքարն ընթանում է Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի ղեկավար Անգելա Մերկելի և սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի միջև։