Իրաքի ուժային կառույցների աղբյուրները հայտնում են, որ բանակը քրդական զինված ուժերի հետ ստորագրել է պայմանագիր՝ Էլ-Հավիջա քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունում նրանց մասնակցության մասին։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր հյուսիսային Քիրկուկ նահանգի Էլ-Հավիջա քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության մեկնարկի մասին հինգշաբթի։ Ուժայինները սկսել են հարձակումը քաղաքի արևմուտքից՝ Շերգատ բնակավայրի շրջանում և առաջին օրերին ազատագրել մոտ 500 քառակուսի կմ տարածք։
Աղբյուրները նշում են, որ համաձայնագիրը ստորագրվել է միջազգային կոալիցիայի ներկայացուցչների ներկայությամբ։
Նրանց տվյալներով՝ գործողության շրջանակում քրդական ուժերը կիրագործեն ճանապարհի ապաարգելափակում՝ Քիրկուկ նահանգի հարավում բանակի հարձակման համար, կստեղծվի նաև անցուղի փախստականների համար։