Tuesday, 16 04 2024
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Եթե Մոսկվան ցանկանում է կորցնել Հայաստանը՝ թող շարունակի մեր նավթալինոտ գործիչներով համոզել, որ ինքը շատ լավն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, վերջերս ակտիվացել են մեկնաբանություններն այն մասին, որ ռուսական պրոպագանդան Հայաստանում կործանարար ազդեցություն է թողնում, որ հասարակության մի մասը հենց այդ պրոպագանդայի շնորհիվ է այդքան ռուսամետ։ Կիսո՞ւմ եք այդ գնահատականները։

-Հայաստանը հետխորհրդային տարածքի այն եզակի հանրապետություններից է, որտեղ ռուսական լրատվամիջոցների գործունեությունը բավականին հզոր է, և նրանք անարգել գործում են։ Եթե Ուկրաինան, Մոլդովան , ինչու չէ նաև Վրաստանն ու Ադրբեջանը, Ղազախստանը սահմանափակում են ռուսական ԶԼՄ-ները, մեզ մոտ «ՌՏՌ Պլանետա»-ն շատ ազատ գործում է, կաբելային ցանցով ևս ռուսական հաղորդումները հասանելի են։ Բացի այդ՝ մեզ մոտ կան լրատվամիջոցներ, որոնք ուղղակիորեն զբաղված են Ռուսաստանի գովազդով, ինչպես նաև կան լրատվամիջոցներ, որոնք գովազդում են ամերիկյան արժեքները։ Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ է։ Ռուսերենի դասավանդման հայեցակարգի վերաբերյալ քննարկումները փաստում են, որ մեզ Մոսկվայից պարտադրում են ռուսերենին շատ մեծ դեր տալ՝ այն դեպքում, երբ ռուսների քանակը Հայաստանում ընդամենը 11 հազար է, լավագույն դեպքում։ Ես իհարկե հասկանում եմ , որ Ռուսաստանի համար շատ կարևոր է ռուսաց լեզվի տարածումը, բայց Հայաստանը Բելառուս չէ, որտեղ մոտ 800 հազար ռուս է ապրում, ոչ էլ Ղազախստան է, որտեղ 3 միլիոն 700 հազար ռուս է ապրում։ Այդ բոլոր երկրներում ռուսերեն լեզուն տարբեր ազգերի միջև փոխհարաբերության միջոց է եղել, Հայաստանում այդ խնդիրը չկա։ Մեզ փորձեցին պարտադրել, որ այն դառնա պետական լեզու՝ չստացվեց, հիմա երկրորդ քայլն են անում։

Ռուսաստանի այս խանդոտ վերաբերմունքը մեր հարաբերությունների հետ կապված՝ մասնավորապես Չինաստանից զենք գնելու հետ կապված, սա մեր շահերից չի բխում։ Մեր իշխանությունները պետք է Մոսկվային հասկացնեն, որ ամեն ինչ չափ ունի, և Մոսկվայի գերակտիվությունը հակառուսական մեծ տրամադրություններ է ստեղծում մեր հասարակության մոտ։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրությանը, ապա պետք է նշեմ, որ եթե հանկարծ ՀՀ իշխանությունները երկրորդ անգամ կուլ գնացին ու չստորագրեցին պայմանագրը, սա շատ մեծ հարված կլինի Հայաստանի ինքնիշխանության ու միջազգային վարկանիշին, մեզ կընդունեն ոչ միայն որպես Ռուսաստանի վասալ, այլ «գուբեռնյա»։ Դա շատ մեծ վտանգներ է պարունակում՝ սկսած տնտեսական անվտանգությունից մինչև արցախյան հարցում շեշտակի տեղաշարժերի հնարավորություն, որից կօգտվեն մեր թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան։

-Տեսակետ կա, որ վերջերս Մոկսվայից հնչող հայտարարությունները Զյուգանովի և այլ գործիչների կողմից վկայում են, որ Հայաստանում 5-րդ շարասյանը գործելու հրաման է տրված։

-Ես, օրինակ, չեմ տեսնում այդ 5-րդ շարասյունը, այն վաղուց մեկնել է Ռուսաստան։ Դա այն քաղաքացիներն են, որ այստեղ իրենց չգտնելով մեկնեցին Ռուսաստան։ Հիմնական ինտելեկտուալ մասսան կողմ է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենա և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ։ Ռուսաստանը փորձեր կկատարի մեզ շանտաժի ենթարկել, և այդ փորձերը կշարունակվեն նաև մինչև համաձայնագրի ստորագրումը, բայց ՀՀ իշխանություններն այս անգամ անդրդվելի պետք է լինեն։ Մենք մեր ազգային շահերից ելնելով պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ հակառուսական տրամադրությունները դեռ այդպիսի շեշտակի աճ չեն դրսևորում։ Բացի այդ, շատ զարմանալի է Ռուսաստանի կողմից այն քաղաքական գործիչների հովանավորությունը, որ կա Հայաստանում՝ նաֆթալինոտ, խայտառակ գործիչներ, դրանից ավելի վատ հակափիար չէին կարող մտածել՝ Արտաշես Գեղամյան, Անդրանիկ Նիկողոսյան, Անդրանիկ Միհրանյան։ Նախկինում արևմտամետ համարվող Արթուր Բաղդասարյանի միջոցով ևս նման փորձեր են արվում։ Դա Ռուսաստանին պատիվ չի բերում և էլ ավելի հեռացնում Հայաստանի հասարակությանը։

-Հաշվի առնելով հասարակության մեջ առկա և վերջին տարիներին խորացող հակառուսական տրամադրությունները, կարծում եք՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկն աջակցություն կստանա՞։

-Ես, ընդհանուր առմամբ, հիմա չեմ տեսնում այն ուժը, որը կկարողանա հակառուսական հուժկու ելույթներ ուղղորդել ու կազմաքանդել։ Այդպիսի հակառուսական մասսա Հայաստանում չկա, և ես չեմ հավատում, որ այդ օրինագիծը կարող է Ազգային ժողովի պատերից դուրս գալ ու հետևանքներ ունենալ։ Իհարկե այն կմնա զուտ օրինագիծ ու առաջ չի գնա, բայց սա ևս մեկ ազդակ է պաշտոնական Մոսկվայի համար, որ նա փոխի իր քաղաքականությունը Երևանի նկատմամբ։ Իհարկե այսպիսի ազդակներ եղել են, որոնք սխալ են ընկալվում կամ չեն նկատվում։ Մոսկվայի այդպիսի քաղականության հետևանքները շատ լավ գիտենք՝ Վրաստանի, Ուկրաինայի, նույն Մոլդովայի հետ ունեցած խնդիրներն անընդհատ գլուխ են բարձրացնում։ Եթե Ռուսաստանը ցանկանում է կորցնել Հայաստանը՝ թող շարունակի իր քաղաքականությունը ու նույն նավթալինոտ գործիչներով համոզի, որ ինքը շատ լավն է։ Այդպես չի լինում, և այդ քաղաքականությունը շատ երկար շարունակվել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում