Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Որքան կոռումպացված, այնքան «ազգային». Ինչու է աղմկում Բաքուն, իսկ Երևանը՝ լռում

Բաքվում մի քանի հազար մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին, որն անցկացվել է «Մեխսուլ» մարզադաշտում: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքն ընթացել է «Վերադարձրեք ժողովրդից գողացված փողերը», «Նավթից մի մաս՝ յուրաքանչյուր քաղաքացուն» կարգախոսների ներքո: Խոսքը, բնականաբար, «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն սկանկալում հիշատակվող երեք միլիարդ դոլարի մասին է, որը Ադրբեջանից ապօրինի դուրս է բերվել և ծախսվել եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու համար: Կարող ենք արձանագրել, որ սա Ադրբեջանի հասարակության և ընդդիմության, ըստ էության, առաջին հրապարակային արձագանքն է Ալիևի իշխանության հետ կապված կոռուպցիոն վերջին սկանդալին:

Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանության ավտորիտար բնույթն ու ճնշումները` հանրահավաքը նույնիսկ կարելի է հաջողված համարել, որովհետև եթե մի քանի հազար մարդ մասնակցում է հրապարակային միջոցառման, ենթադրվում է, որ Ադրբեջանում հակակոռուպցիոն տրամադրությունները բավականին պոպուլյար են: Մյուս կողմից` նկատենք, որ սա Ադրբեջանի ընդդիմության առաջին հանրահավաքը չէ հակակոռուպցիոն օրակարգով: Բաքվի այսօրվա հանրահավաքն ուշագրավ է երկու հարթության վրա:

Մենք չենք հիշում, որ Հայաստանի ընդդիմությունը հանրահավաք անցկացրած լինի իշխանությունների կոռումպացվածության թեմայով և սա այն դեպքում, երբ մեր հասարակությունն ավելի առաջադեմ է համարվում:

Որևէ մեկը չի կարող պնդել, թե Հայաստանի իշխանությունն ավելի պակաս կոռումպացված է: Եթե անգամ Հայաստանում և Ադրբեջանում կոռուպցիայի ծավալները տարբեր են, դա չի նշանակում, թե Հայաստանի իշխանավորների ախորժակն ավելի սահմանափակ է` մեր երկրի հնարավորություններն են ավելի համեստ: Ուրեմն, պատճառները պետք է փնտրել այլ տեղ:

Ինչքան էլ ցավալի է խոստովանել` վերջին տարիներին մեր հասարակության մտածողությունը զգալիորեն քրեականացվել է, ինչի հետևանքով ժողովուրդն ավելի հանդուրժող, նույնիսկ լոյալ է դարձել ոչ միայն կոռուպցիայի, այլ նաև` իշխանության քրեական վարքագծի այլ դրսևորումների հանդեպ: Գոյության իրավունք ունի, իհարկե, ավելի խորքային մեկ այլ պատճառ: Հայաստանում ցանկացած ելույթ, հայտարարություն կոռուպցիայի դեմ Ռուսաստանը համարում է իր դեմ արված քայլ:

Պատահական չէ ռուսական մամուլի և պաշտոնական շրջանակների կոշտ արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին կամ Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, երբ նրանք քննադատում են Հայաստանում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները:

Կոռուպցիան, կոռուպցիոն համակարգը այն կարևոր գործոններն են, որոնց միջոցով Ռուսաստանն ապահովում է իր ազդեցությունը Հայաստանում: Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմությունների հետ կապված մյուս պրոբլեմն այն է, որ նրանց քննադատությունները հիմնականում արժանանում են իշխանությունների նույնաբովանդակ արձագանքին: Օրինակ` բանակային կոռուպցիայի թեմայի վրա Հայաստանում գրեթե տաբու է դրված, որովհետև իշխանություններն առաջին պլան են բերում պատերազմի գործոնը: Միշտ հեշտ է ընդդիմության երեսին շպրտել, որ ինչ-որ գումարներ ոչ թե յուրացվել են ու դարձել են իշխանավորների դղյակներ, այլ ուղղվել են բանակի ուժեղացմանը կամ սահմանների ամրությանը:

Կասկած չկա, որ Իլհամ Ալիևն այսօր կամ վաղը կհոխորտա, որ ընդդիմության նշած երեք միլիարդ դոլարն ոչ թե ռեժիմի «կեղտոտ» կերպարը «սպիտակեցնելու», այլ, ասենք` Ղարաբաղի «օկուպացիային» վերջ տալու համար է ծախսվել: Հակամարտության մեջ գտնվող երկրների ռեժիմները, որպես կանոն, կոռումպացված և փակ են լինում, իսկ հռետորաբանության մեջ` խիստ «ազգային»: Այ, եթե Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմություններն այնքան հասունանան, որ իրենց ներքին պահանջները հարստացնեն խաղաղության օրակարգով, ապա իշխանություններին էապես կզրկեն մանևրելու հնարավորությունից: ԼՂ հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը կբացի ոչ միայն երկու երկրների սահմաններն, այլ նաև` համակարգերը` մեծացնելով դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում