ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի կարող է երկար գոյատևել, եթե հանրապետության արտգործնախարար Լի Յոն Հոն, անվանելով ԱՄՆ նախագահին «հոգեկան հիվանդ», արտահայտնել է երկրի ղեկավարության դիրքորոշումը։
«Հենց նոր լսեցի ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի ելույթը։ Եթե նա հնչեցնում է փոքր մարդ-հրթիռի մտքերը, ապա նրանք չափազանց երկար չեն ձգի»,-գրել է Թրամփը Twitter-ում։
Լի Յոն Հոն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Հյուսիային Կորեան ձգտում է ապահովել ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարություն, իսկ Փխենյանի միջուկային ուժերը հանդիսանում են բացառապես զսպման միջոց։
Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին և դաշնակիցներին «կրկնակի մտածել»՝ մինչ իր երկրի դեմ ռազմական սադրանքների դիմելը։