Պահպանողական աստվածաբանները մեղադրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հետետիկոսության տարածման մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ հոգևորականները նամակ են գրել, որում մեղադրել են հովվապետին ամունալուծված և կրկնակի ամուսնացած կաթոլիկների համար չափից շատ զիջողության համար։
Կաթոլիկ պահպանողականների կարծիքով՝ քահանայապետը տարածում է ամուսնության, բարոյական կյանքի և եկեղեցական խորհուրդների մասին 7 հերետիկոսական թեզեր։ Քահանայապետի կողմից այդ առնչությամբ մեկնաբանություններ չեն ստացվել։